Ադրբեջանի ԱԳնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ «Այցի նպատակը ռուսական կողմի հետ խորհրդակցությունների անցկացումն է»՝ հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...